Մբապե. «Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի»
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի («Սանթոս», Բրազիլիա) չի պատկերացնում, հայտնում է ESPN-ը։
«Աշխարհի առաջնությունն աստղերի մրցաշար է։ Մրցաշարում հավաքվում են բոլոը աստղային ֆուտբոլիստները։ Ըստ իս` Նեյմարը գլխավոր աստղերից է։ Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի, բայց, վերջիվերջո, չեմ կարող դեմ գնալ իմ նախկին մարզիչ Կառլո Անչելոտիին։ Պետք է հարգել նրա որոշումը։
Վինիսիուսը հավաքականում այժմ ևս մեկ կարևոր քայլ պետք է կատարի, բայց Նեյմարն էլ մնում է Նեյմար։ Նա ֆանտաստիկ խաղացող է»,- ասել է 27-ամյա խաղացողը։
Մբապեն ու Նեյմարը 2017-23 թվականներին միասին հանդես են եկել ՊՍԺ-ում։
Նեյմարը դուրս է մնացել Բրազիլիայի հավաքականի` առաջիկա ընկերական հանդիպումների հայտացուցակից։
«Պենտակամպիոնները» և Ֆրանսիայի հավաքականը մարտի 26-ին ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնեն, մեկնարկը` ժամը 23:55-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրազիլիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական