Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և պատրաստ է լքել ակումբն արդեն հունվարին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 23-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են։
Հաղորդվում է, որ Մբապեն կարծում է, թե ակումբն իրեն դավաճանել է 2022 թ. մայիսին պայմանագրի երկրաձգումից հետո։
Բանն այն է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը մի շարք խոստումներ է տվել, սակայն դրանք չի կատարել։
Նշվում է, որ արդեն 2023 թ. հունվարին Մբապեն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Ընդ որում, դեռևս 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ֆրանսիացի հարձակվողը մտադիր եղել լքել ակումբը, իսկ «Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է եղել նրան վաճառել 400 մլն եվրոյի դիմաց ցանկացած ակումբի, բացի «Ռեալ Մադրիդից»։
«Արքայական» ակուկբը տարիներ շարունակ հետաքրքրված է եղել Մբապեի ծառայություններով և թվում էր` 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի նրա հետ, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Այդ ամենին զուգահեռ, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Ռեալի» դեռները դեռևս բաց են Մբապեի առջև։
Այժմ Մբապեի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակներից մեկը «Լիվերպուլն» է, որն արդեն հետաքրքրված եղել է նրա ծառայություններով։
L’Équipe-ին էլ հաջողվել պարզել, որ 2022 թ. մայիսին Մբապեն ՊՍԺ-ի հետ կնքել է ոչ թե 3, այլ 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ է լինելու մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 230 խաղում դառնալով 183 գոլի և 88 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես