Մբապեն «Ռեալում» մեկնարկային մրցաշրջանում կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

Մբապեն «Ռեալում» մեկնարկային մրցաշրջանում կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

30/03/2025 - 14:35

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Լեգանեսի» դեմ խաղում (3:2) դուբլ է գրանցել և կրկնել ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, գրում է B/R Footballը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստն «արքայական» ակումբում մեկնարկային մրցաշրջանում խփել է արդեն 33 գոլ։ Ռոնալդուն իր մեկնարկային մրցաշրջանում (2009/10) նույնպես 33 գոլ էր խփել։

«Ռեալում» մեկնարկային մրցաշրջանում (2006/07) 33 անգամ աչքի է ընկել նաև Ռուդ վան Նիստելռոյը։

Մադրիդյան գրանդում մեկնարկային մրցաշրջանում (1992/93) ամենաշատ գոլը խփել է Իվան Սամորանոն։ Չիլիացի լեգենդար ֆուտբոլիստը մրցակիցների դարպասը գրավել է 37 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023