Մբապեն որոշել է տեղափոխվել Ռեալ Մադրիդ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կողմնորոշվել է ապագայի հարցում և որոշել է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Le Parisien-ը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է լքել փարիզյան ակումբն ու ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ռեալ». Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն ու Մբապեն արդեն սկսել են քննարկել պայմանագրի բոլոր մանրամասները։
Նշվում է, որ Մբապեն դեռևս կենտրոնացած է «Պարի Սեն-Ժերմենում» մրցելույթների վրա և ցանկանում է ակումբի հետ հաղթել հնարավոր բոլոր տիտղոսները։
Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ