Մբապեն շնորհավորել է «Պարի Սեն-Ժերմենին» 📸
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցցանցերում հրապարակում է արել և շնորհավորել «Պարի Սեն-Ժերմենին»` Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.
«Վերջապես եկավ հանճարեղ օրը։ Ակումբի ոճով հաղթանակ էր։ Շնորհավորում եմ, ՊՍԺ»,- գրել է Մբապեն։
26-ամյա ֆուտբոլիստը 2017-2024 թթ. հանդես է եկել փարիզյան գրանդում, 308 խաղում խփել 256 գոլ, կատարել 108 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ լավագույն ռմաբրկուն է։ Մբապեն ավարտված մրցաշրջանից առաջ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Ռեալ»։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5:0 հաշվով ջախջախեց «Ինտերին»` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով «ականջավոր» գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
