Մբապեն շարունակում է ճախրել! «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լևանտեին» 🎥
Մբապեն շարունակում է ճախրել! «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լևանտեին» 🎥
24/09/2025 - 01:34

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Լևանտեին»։

Վալենսիայում կայացած խաղում «արքայական» ակումբից կրկին փայլեց թիմի գոլահար Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը 7 գոլով Լա լիգայի լավագույն ռմբարկուն է։

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն։ Վերջինն առաջին գոլը խփեց մադրիդյան գրանդում։

Տանտերերից աչքի ընկավ Էթա Յոնգը։

«Լոս Բլանկոսը» հաղթել է բոլոր 6 խաղերում և 18 միավորով առաջատարն է, «Լևանտեն» 4 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025