Մբապեն նախատեսվածից 104 անգամ թանկ գնով գնել է Պելեի դիմանկարը 📸
«Պարի Սեն-Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մայիսի 16-ին մասնակցել է բարեգործական աճուդրի։
Le Parisien-ը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն աճուդրի ժամանակ 520 հազար եվրոյով գնել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի դիմանկարը։ Մբապեն դիմանկարի համար վճարել է նախատեսվածից 104 անգամ շատ գումար։ Դրա սկզբնական արժեքը եղել է 5000 եվրո։
Դիմանկարը վրձնել է Hopare փողոցային նկարիչը 2023 թվականին։ Այն նկարված է կտավի վրա և ունի 200х150 չափը։ Նկարիչը կտավին տվել է «Արքա» անվանումը։
Նշվում է, որ աճուրդում դիմանկարի համար ի սկզբանե պայքարում էին 6 հոգի։ 300 հազար եվրոյի սահմանն անցնելուց հետո պայքարում մնացել էին միայն Մբապեն ու նրա թիմակից Աշրաֆ Համիկին։ Ի վերջո, նկարը գնել է Մբապեն։
Բարեգործական աճուրդում հավաքվել է ընդհանուր առմամբ 2,7 միլիոն եվրո գումար։
Պետք է ընգծել, որ Պելեի տվյալ դիմանկարը ցուցադրվել և նույնիսկ վաճառվել էր նմանատիպ աճուրդում մեկ տարի առաջ, սակայն դրա արդյունքները չեղարկվել էին ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյի վնասվածքների պատճառով, որոնք ստացել էր ձիուց ընկնելու պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Պելե, ՊՍԺ