Մբապեն հրաժեշտ է տվել Տուխելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժեշտ է տվել ակումբի գլխավոր մարզիչ Թումաս Տուխելին, ով դեկտեմբերի 24-ին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ցավոք, այդպիսի է ֆուտբոլի օրենքը, սակայն այն ժամանակը, որը մենք անցկացրինք այստեղ, երբեք չի մոռացվի։
Դուք ակումբի հետ գեղեցիկ պատմություն կերտեցիք, և ես երախտապարտ եմ ձեզ, մարզիչ»,- Instagram-ի stories բաժնում գրել է ֆրանսիացի հարձակվողը։
Հիշեցնենք, որ գրեմանացի մասնագետը «Փարիզը» գլխավորում էր 2018 թվականի հունիսից։ ՊՍԺ-ն Տուխելի գլխավորությամբ անցկացրել է 127 հանդիպում՝ տանելով 96 հաղթանակ, կրելով 20 պարտություն, իսկ ևս 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։
