Մբապեն հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվեց Բենզեմային🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցում է Նիդեռլանդների ընտրանու դեմ։
Հանդիպման 21-րդ րոպեին «եռգաույնների» կազմից աչքի ընկավ Կիլիան Մբապեն` հաշիվը դարձնելով 3:0։
24-ամյա հարձակվողը հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 37-ի ու այդ ցուցանիշով հավասարվեց Կարիմ Բենզեմային։
Հատկանշական է, Մբապեն այդ ցուցանիշին հասել է ընդամենը 67 խաղում, իսկ Բենզեման` 97։
Նշենք, որ նրանք Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների անկում կիսում են 5-րդ հորիզոնականը։
Այդ ցուցանիշով լավագույնն Օլիվիե Ժիրուն է, ով խփել է 53 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Հոլանդիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական