Մբապեն Լիգա 1-ում իր 100-րդ հանդիպումն է անցկացրել
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Թուլուզի» դեմ հանդիպմանը փարիզցիների մեկնարկային կազմում էր (4:0):
Ինչպես հայտնում է Goal.com-ը, սա ֆրանսիացու 100-րդ հանդիպումն էր Լիգա 1-ում:
Մբապեն «Մոնակոյի» սան է: Նա 2017 թվականին 180 մլն եվրոյով տեղափոխվոց «ՊՍԺ»:
Ֆրանսիայի առաջնության անցած մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում ֆրանսիացի հարձակվողը խփել է 33 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: