«Մբապեի տեղախոխությունից հետո Վինիսիուսը փորձում է ապացուցել, թե ով է լավագույնը». Միյատովիչը` Վինիսիուսի մասին

«Մբապեի տեղախոխությունից հետո Վինիսիուսը փորձում է ապացուցել, թե ով է լավագույնը». Միյատովիչը` Վինիսիուսի մասին

10/04/2025 - 16:33

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պեդրագ Միյատավիչը խոսել է ակումբի վինգեր Վինիսիուսի խաղային անկման մասին.

«Տպավորություն է, թե Մբապեի տեղախոխությունից հետո Վինիսիուսը փորձում է ապացուցել, թե ով է լավագույնը։ Կարծես դա նրա նպատակն է։ Նա ցանկանում է աչքի ընկնել «Ռեալի» երկրպագուների մոտ։

Դրա հետևանքն այն է, որ Վինիսիուսն այա մրցաշրջանում ցույց չի տալիս այն խաղը, որը բոլորը սպասում են նրանից։ Դա ակնհայտ է»,- Միյատովիչի խոսքը մեջբերում է Bild-ը։

Վինիսիուսն ընթացիկ մրցաշրջանում 43 խաղում 19 գոլ է խփել, կատարել 14 ասիստ։

Միյատովիչը «Ռեալում» հանդես է եկել 1996-99 թթ.` 118 խաղում դառնալով 36 գոլի ու 25 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023