Մբապեի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ

Մբապեի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ

08/01/2024 - 19:36

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված ֆրանսիացի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ.

«Կիլիանի ապագայի վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա, առաջին հերթին այն պատճառով, որ այս հարցի շուրջ քննարկումները դեռ չեն սկսվել։

Որևէ բան չի կարող ազդեղություն ունենալ Կիլիանի որոշումների վրա»,- 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հայտարարությունը մեջբերում է RMC Sport-ը։

Ավելի վաղ Foot Mercato-ն հայտարարություն էր տարածել, թե «Ռեալ Մադրիդը» Մբապեի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել վերջինիս հետ։

Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023