Մբապեի մոտ կորոնավիրուս էր կասկածվում․ նա թեստ է հանձնել
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջին օրերին բաց է թողել թիմի մարզումները։ Նշվում էր, որ խաղացողի մոտ մրսածություն է ախտորոշվել։
L’Equipe-ի տեղեկություններով, ֆրանսիացի հարձակվողն երեքշաբթի՝ մարտի 10-ին, կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական պատասխան է ցույց տվել, ինչը նշանակում է, որ խաղացողը վարակված չէ կորոնավիրուսով։
Թոմաս Տուխելի խոսքերով խաղացողը հարբուխ ունի, այդ իսկ պատճառով չի մարզվել վերջին երկու օրերին։ Նրա մասնակցությունը «Բորուսիայի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է․ վերջնական որոշում կկայացվի մարտի 11-ի առավոտյան։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը տարածվել է նաև Ֆրանսիայի տարածքով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ֆրանսիայում վարակվածների թիվը հասնում է 1700-ի, զոհերինը՝ 33-ի։
# Բորուսիա-Դորտմունդ, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ