Մբապեի մայր. «Համաձայնություն ունենք երկու ակումբների հետ էլ»
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին, Kora Plus-ի հետ զրույցի ժամանակ խոսել է որդու ապագայի մասին.
«Մենք համաձայնություն ունենք թե՛ «Ռեալ Մադրիդի» և թե՛ «Պարի Սեն-Ժերմենի» հետ։ Այժմ ամեն ինչ Կիլիանի ձեռքում է. նա պետք է կոմղնորոշվի իր ապագայի հարցում։
Երկու ակումբների առաջարկներն էլ գրեթե միանման են։ Գործարքը վերջնական փուլում է, և նա, ապագայի հետ կապված, պետք է որոշում կայացնի»,- Լամարիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ու փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «արքայական» ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիացի հարձակվողի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆայզա Լամարի