Մբապեի մայր. «Եթե կարողանայինք ՊՍԺ-ից 10 մլրդ վերցնել, ապա կվերցնեինք»
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին, խոսել է իր որդու` փարիզյան ակումբի հետ 2022 թ. մայիսին պայմանագրի երկարաձգման մասին.
«Խոսքը միլիոնների մասին է։ Եթե մենք կարողանայինք ՊՍԺ-ից վերցնել 10 մլրդ, ապա կվերցնեինք։ Այդպես է աշխատում համակարգը, և այդ հարցում մենք ո՛չ ամոթ ենք զգում, ո՛չ մեղավորություն»,- Լամարիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 2022 թ. ամռանը Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրը լրանում էր, սակայն ֆրանսիացի հարձակվողն այդ տարվա մայիսին երկարաձգեց այն։
Ըստ տարբեր աղբյուրների` այդ պայմանագրով 25-ամյա ֆուտբոլիստն այժմ վաստակում է տարեկան 70 մլն եվրոյից ավելի աշխատավարձ։
Հավելենք, որ կողմերի միջև կնքված այդ պայմանագիրը լրանում է 2024 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆայզա Լամարի