Մբապեի հերթական բենեֆիսը! «Ռեալը» վերջին տուրում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥

Մբապեի հերթական բենեֆիսը! «Ռեալը» վերջին տուրում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥

24/05/2025 - 20:18

Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Ռեալ Սոսեդադի» դեմ։

«Արքայական» ակումբն ամբողջ հանդիպման ընթացքում խաղային լուրջ առավելություն ուներ և հաղթեց 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հերթական տպավորիչ հանդիպում անցկացրեց Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդում իր նորամուտի մրցաշրջանում 31 գոլ խփեց Լա լիգայում ու, ամենայն հավանականությամբ, կդառնա առաջնության լավագույն ռմբարկու։ Նա մոտակա հետապնդող Ռոբերտ Լևանդովսկիից առաջ է 6 գնդակով։ Լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մայիսի 25-ին կանցկացնի վերջին տուրի հանդիպումը և կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։

Նշենք, որ «Ռեալը» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օրոք անցկացրեց վերջին հանդիպումը։ Իտալացի մասնագետը մայիսի 26-ին կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, իսկ «լոս բլանկոսում» նրան հունիսի 1-ին կփոխարինի Չաբի Ալոնսոն։

«Ռեալի» կազմում վերջին տնային հանդիպում անցկացրեց թիմի ավագ և լեգենդ Լուկա Մոդրիչը։ Խորվաթ ֆուտբոլիստն «արքայական» ակումբը կլքի աշխարհի ակումբային առաջնությունից հետո։

«Սերուցքայիններն» առաջնությունն ավարտեցին 84 միավորով և գրավեցին երկրորդ տեղը, «Ռեալ Սոսիեդադը»` 46 միավորով 11-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023