Մբապեի եղբայրը նույնպես հեռացավ ՊՍԺ-ից և նոր ակումբ ունի
Կիլիան Մբապեի եղբայրը` Էթան Մբապեն, հեռացել է ՊՍԺ-ից և պայմանագիր կնքել «Լիլի» հետ։
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 17-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Մբապեն նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում։
Էթան Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» համակարգում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից։ Նա ակումբի հիմնական թիմում մասնակցել է 5 հանդիպման։
Հիշեցնենք, որ վերջերս փարիզյան ակումբից հեռացել էր նաև Կիլիան Մբապեն, որը պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էթան Մբապե, Լիլ, Լուկա Կիլիան, ՊՍԺ, տրանսֆերներ