Մբապեի դուբլը «Ռեալին» ծանր պայքարում կամային հաղթանակ պարգևեց «Լեգանեսի» դեմ խաղում 🎥

Մբապեի դուբլը «Ռեալին» ծանր պայքարում կամային հաղթանակ պարգևեց «Լեգանեսի» դեմ խաղում 🎥

30/03/2025 - 01:56

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Լեգանեսի» դեմ։

«Արքայական» ակումբը բավական համառ դիմադրության բախվեց և ծանր պայքարում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 32-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, սակայն հյուրերը շատ արագ ոչ միայն խփեցին պատասխան գոլը, այլև հայտնվեցին հաղթողի դերում. 33-րդ րոպեին աչքի ընկավ Դիեգո Գարսիան, իսկ 41-րդ րոպեին` Դանի Ռաբան։

Ընդմիջումից անմիջապես հետո «Ռեալը» 47-րդ րոպեին Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Խփած գոլից հետո տանտերերն ունեին խաղային հսկայական առավելություն, սակայն միայն 76-րդ րոպեին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Տուգանայինից կատարած հարվածով իր թիմին հաղթանակ պարգևեց Մբապեն` ձևակերպելով նաև դուբլ։

«Ռեալը» 63 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Բարսելանան», որը, սակայն, 29-րդ տուրում դեռ պետք է հանդիպի «Ժիրոնային»։ «Լեգանեսը» 27 միավորով 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023