Մբապեի գոլն ու ասիստը. Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Ադրբեջանին 🎥
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբում Ֆրանսիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 3:0 հաշվոց հաղթեց Ադրբեջանի թիմին։
«Եռագույններից» փայլեց թիմի ավագ Կիլիան Մբապեն` գրանցելով մեկական գոլ ու ասիստ։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը գոլ է խփում բոլոր մրցաշարեր 10-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա աչքի է ընկել 13 անգամ։
«Եռագույններից» գոլով աչքի ընկան նաև Ադրիեն Ռաբիոն ու Ֆլորիան Տովենը։ Վերջինը հավաքականում նախորդ հանդիպումն անցկացրել էր 2019թ. հունիսի 11-ին։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթել է բոլոր 3 խաղերում ու 9 միավորով D խմբի առաջատարն է։ Ադրբեջանը 1 միավորով վերջինն է` չորրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am