Մբապեի բենեֆիսը. ՊՍԺ-ն առաջնության վերջին խաղում ջախջախեց Մեցին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Մեցի» դեմ։
Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Անխել դի Մարիան։
Նշենք, որ Մբապեն Լիգա 1-ի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 28-ի` դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։
Այս հաղթանակի հետո «Պարի Սեն-Ժերմենն» առաջնությունն ավարտեց 86 միավորով։
«Փարիզը» դեռևս 34-րդ տուրից հետո էր նվաճել Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը։
«Մեցը», 31 միավորով, զբաղեցրեց 19-րդ հորիզոնականն ու դուրս մնաց Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, Մեց, Նեյմար, ՊՍԺ