Մարտական ոչ-ոքի «Կերամիկայում». Վիլյառեալն ու Յուվենտուսն ամեն ինչ կվճռեմ Թուրինում🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» «Կերամիկա» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 32-րդ վայրկյանին «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հայտնվելով հարվածային դիրքում, բացեց խաղի հաշիվը։
Սառը ցնցուղից հետո հանդիպումը մասամբ հանգիստ ընթացք ստացավ, սակայն 13-րդ րոպեին «Վիլյառեալի» ֆուտբոլիստները մոտ էին պատասխան խնդակը խփելուն, բայց Ջովանի Լո Չելսոյի հարվածից հետո թուրինյան ակումբին փրկեց դարպասաձողը։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակատվածում էլ Ունայի Էմերիի սաներն ունեին տարածքային առավելություն (63%), սակայն բանը չէր հասնում իրական գոլահին պահերին։
«Բյանկոներիներն» էլ շեշտը դրել էին հակագրոհների վրա, սակայն դրանք իրենցից վտանգ չէին ներկայացնում։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաննորում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հիմնականում դիրքային պայքար էր դաշտում. կողմերը զգուշավոր ու հետախուզական ֆուտբոլ էին ցույց տալիս։
Այդուհանդերձ, 66-րդ րոպեին «դեղին սուզանավին» հաջողվեց ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու խփել պատասխան գնդակը. Էթիեն Կապուի «կտրող» փոխանցումից հետո Դանի Պարեխոն հաշիվը դարձրեց 1:1։
Խփված գոլից խաղը կրկին հանդարտվեց ու տևական ժամանակ գոլային պահեր չկային։
Մասիմիլիանո Ալեգրիի սաները երկրորդ խաղակեսում իրենց առաջին իրական վտանգավոր պահը ստեղծեցին միան 85-րդ րոպեին, սակայն Վլահովիչի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Խերոնիմո Ռուլին։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1:1 հաշվով։
Հավելենք, որ դիմականության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Պարեխո, Դուշան Վլահովիչ, Էթիեն Կապու, Խերոնիմո Ռուլի, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Ունայ-Էմերի, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ