Մարսելոն Մխիթարյանին նախընտրում է Ֆաբիան Ռուիսից 🎥
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ընտրություն է կատարել «Ինտերի» ու ՊՍԺ-ի ֆուտբոլիստների միջև։
Մրցաշարի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում լեգենդար ֆուտբոլիստն ընտրել է միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, այլ ոչ թե ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիսին։
Մարսելոն նաև Յան Զոմերին («Ինտեր») նախընտրում է Ջանլուիջի Դոնարումայից (ՊՍԺ), Աշրաֆ Հակիմիին (ՊՍԺ)` Դենզել Դումֆրիսից («Ինտեր»), Մարկինիոսին (ՊՍԺ)` Ալեսանդրո Բաստոնիից («Ինտեր»), Ֆրանչեսկո Աչերբիին («Ինտեր»)` Վիլիամ Պաչոյից (ՊՍԺ), Նունու Մենդեշին (ՊՍԺ)` Ֆեդերիկո Դիմարկոյից («Ինտեր»), Ժոաու Նևեշին (ՊՍԺ)` Հական Չալհանօղլուից («Ինտեր»), Նիկոլո Բարելային («Ինտեր»)` Վիտինիայից (ՊՍԺ), Դավիդե Ֆրատեզիին («Ինտեր»)` Խվիչա Կվարացխելիայից (ՊՍԺ), Մարկուս Թյուրամին («Ինտեր»)` Դեզիրե Դուեից (ՊՍԺ)։
Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») և Ուսման Դեմեբելի (ՊՍԺ) միջև Մարսելոն ընտրություն չի կատարել և նշել է երկուս ֆուտբոլիատների անունն էլ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Մարսելո, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ֆաբիան Ռուիս