Մարսելոն ավարտեց կարիերան 🎥
Բրազիլացի լեգենդար պաշտպան Մարսելոն սոցցանցերում տեսահուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին.
«Սերը ֆուտբոլի հանդեպ ինձ փոխանցվել է հորիցս։ Նա ցանկանում էր, որ ես դառնամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և դրա համար անում էր ամեն ինչ։
18 տարեկանում իմ դուռը թակեց «Ռեալը», և ես հայտնվեցի այնտեղ։ Այժմ կարող եմ հպարտ հայտարարել, որ իսկական «մադրիդիստ» եմ։ Այստեղ կնոջս հետ ընտանիք ենք կազմել։ 16 մրցաշրջան, 25 տիտղոս, 5 Չեմպիոնների լիգա, որոնցից մեկն` ավագի թևկապով, ինչպես նաև բազում կախարդական երեկոներ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Սա իսկական արկած էր։
«Ռեալը» յուրահատուկ ակումբ է։ Մադրիդիզմն աներևակայելի զգացողություն է։ Ամենափոքր տարիքից երկիրդ ներկայացնելը նույնպես մեծ պատիվ է։ Միշտ կփայփայեմ օլիմպիական երկու մեդալներն ու Կոնֆեդերացիաների գավաթը։
«Ֆլումինենսե» վերադառնալը նշանակում էր, որ ցանկանում եմ փոխհատուցել ակումբին այն ամենի համար, ինչ այն տվել էր ինձ սկզբում։ Նվաճեցի երեք տիտղոս, այդ թվում` Լիբերտադորեսի գավաթը, և ժառանգություն թողեցի ապագա սերունդների համար՝ «Մարսելո Վիեյրա» ստադիոնի տեսքով։
Ֆուտբոլային ճանապարս այստեղ ավարտվում է, բայց ես դեռ ինչ-որ բան ունեմ տալու ֆուտբոլին։ Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար»,- նշել է Մարսելոն։
Մարսելոն հանդես է եկել «Ֆլումինենսեում» (2005-07 և 2023-24 թթ., 107 խաղ, 11 գոլ, 3 ասիստ), «Ռեալ Մադրիդում» (2007-2022 թթ., 546 խաղ, 38 գոլ, 103 ասիստ), «Օլիմպիակոսում» (2022-23 թթ, 10 խաղ, 3 գոլ) և Բրազիլիայի ազգային հավաքականում (2006-2018 թթ., 58 խաղ, 6 գոլ, 11 ասիստ)։
Եզրային պաշտպանը կարիերայի ընթացքում նվաճել է 28 տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրազիլիայի հավաքական, Լա-լիգա, Մարսելո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆլումինենսե