Մարսելի դպրոցներից մեկի աշակերտները Զիդանի գլխավորությամբ թելադրություն են գրել
Ինչպես տեղեկացնում է France 3-ը, Մարսելի դպրոցներից մեկի 6-րդ դասարանցիները թելադրություն են գրել «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։
Զիդանին այդ հարցում օգնել է ֆրանսիացի հայտնի ռեպեր Սոպրանոն։
Աղբյուրի փոխանցմամբ` նրանք դպրոցականներին թելադրել են 2021 թ. Գոնկուրյան մրցանակի (Խմբ.` Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը, որը կրում է Էդմոն և Ժյուլ Գունկուր եղբայրների անունը) դափնեկիր Մոհամեդ Մբուգար Սարի վեպից մի հատված։
Այս ամենը կազմակերպել է Ela ասոցիացիան, որը պայքարում է լեյկոդիստրոֆիայի՝ ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների դեմ, որոնք բնութագրվում են ուղեղի սպիտակ նյութի վնասմամբ. Զիդանը այդ կազմակերպության հովանավորներից է։
Հավելենք, որ նմանատիպ թելադրություններ անցկացվել են ողջ Ֆրանսիայում։
Վերջում ավելացնենք, որ Զիդանը Մարսելի վերոնշյալ դպրոցի շրջանավարտներից է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ