Մարսելինո. Կցանկանանք խաղալ 2 եզրափակիչներում մեր 100-ամյակի տարում

Մարսելինո. Կցանկանանք խաղալ 2 եզրափակիչներում մեր 100-ամյակի տարում

19/04/2019 - 18:11

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալն ամփոփել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք հպարտանում ենք կիսաեզրափակիչ դուրս գալու համար և շնորհակալ ենք խաղացողներին: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում ենք, Իսպանիայի Գավաթի եզրափակչում ենք և լավ ենք հանդես գալիս Լա լիգայում: Կցանկանանք խաղալ 2 եզրափակիչներում մեր 100-ամյակի տարում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին:: Ես ոչ մի անգամ այստեղ նման անձրև չէի տեսել, ինչպիսին «Վիլյառեալի» հետ խաղում էր, բայց նրանք, միևնույնն է՝ եկան և աջակցեցին մեզ: Նրանք համարձակություն ցույց տվեցին, ինչի համար շատ շնորհակալ ենք: Կփորձենք նրանց նույն կերպ հատուցել:

Ցանկանում էինք Պարեխոյին հանգիստ տրամադրել, դրա համար էլ փոխարինեցինք նրան: Սոլերը ազդրի վնասվածք ունի, դրա համար էլ դուրս բերեցինք Կոկլենին: Ունենք ուրիշ խաղացողներ, ովքեր կարող են խաղալ նրա դիրքում, եթե նա որակազրկված է:

«Արսենալը» լուրջ պայքար է մղում իր առաջնությունում Չեմպիոնների լիգա դուրս գալու համար: Նրանք ունեն մարզիչ, ում մենք շատ լավ գիտենք, և հիանալի խաղացողներ: Կխաղանք հաղթելու նույն տրամադրությամբ և ցանկությամբ, ինչպես և նրանք, բայց դրա հետ մեկտեղ «Արսենալը» կլինի ճնշման տակ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023