Մարչելո Լիպի․ «Յուվենտուսը Չեմպիոնների լիգան կարող է հաղթել նաև առանց Ռոնալդուի»
Իտալացի հանրահայտ մարզիչ Մարչելո Լիպին Sky Italia-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «Յուվենտուսի» պորտուգալացի եզրային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին․
«Կրիշտիանուն կարևոր ֆուտբոլիստ է, բայց նա թիմային ֆուտբոլիստ չէ։ Նա պետք է հասկանա, որ թիմի շահերը չպետք է վեր դասել անձնական ամբիցիաներից։ Ոչ ոքի համար էլ հաճելի չէ փոխարինվել, բայց նրա պահվածքը վիրավորական էր ինչպես մարզչի, այնպես էլ մյուս խաղացողների համար։
«Յուվենտուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան նաև առանց Ռոնալդուի:Թիմն է տիտղոս նվաճում՝ ոչ թե անհատը»,- եզրափակել է իտալացի մասնագետը։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մարչելո Լիպպի, Յուվենտուս