Մարոկկոն հաղթեց Արգենտինային` դառնալով Մ20 աշխարհի չեմպիոն 🎥
Մարոկկոն հաղթեց Արգենտինային` դառնալով Մ20 աշխարհի չեմպիոն 🎥
20/10/2025 - 10:00

Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում կայացած եզրափակիչում մարոկկացիները 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարան Արգենտինայի Մ20 հավաքականի նկատմամբ։

Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց պորտուգալական «Ֆամիլիկաուի» հարձակվող Յասիր Զաբիրին։ 20-ամյա ֆուտբոլիստը գոլերից մեկը խփեց տուգանայինից կատարած հարվածով։

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ագլիական «Վոթֆորդի» ու Մարոկկոյի թիմի վինգեր Օտման Մաման։ Նա մրցաշարի 7 խաղում 1 գոլ ու 4 ասիստ գրանցեց։

Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Սանտինո Բարբին (Արգենտինա), որը 7 խաղից 4-ում դարպասն անառիկ է պահել։

Մինչև 20 տարեկանների հաջորդ աշխարհի առաջնությունը կանցկացվի 2027թ. Ադրբեջանում և Ուկրաինայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025