Մարոկկոն ջախջախել է Նիգերին` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Մարոկկոյի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի աֆրիկյան ընտրական մրցաշարի 7-րդ տուրում սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթել է Նիգերի թիմին։
Ռաբաթում կայացած խաղում Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Իսմայել Սայբարին, մեկական գոլ էլ խփել են Այուբ Էլ-Կաբին, Համզա Իգամանը, Ազեդին Ունահը։
Նիգերը 26-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել է Աբդուլ Լատիֆ Գումեյը։ Հյուրերը բոլոր գոլերը բաց են թողել կարմիր քարտից հետո։
Մարոկկոն E խմբում վաստակել է 18 միավոր, առաջին տեղում է` ընտրական մրցաշարից երկու տուր առաջ նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր։ «Ատլասե առյուծները» Աֆրիկայից առաջինն են նվաճել Մունդիալի ուղեգիր։
Նիգերը 6 միավորով 4-րդն է խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am