Մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը` չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն 🎥
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհամասի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեպիոն։
17-ամյա Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում փայլուն մրցելույթ է ունեցել, վաստակել 14,766 միավոր ու արժանացել ոսկե մեդալի։
18-ամյա Մանուկյանն էլ նույն վարժությունում 14,733 միավոր է վաստակել ու արծաթե մեդալ հաղթել։
Երկու մարմնամարզիկներն էլ առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Մարմնամարզություն ԵԱ