Տեր Շտեգեն. Մենք ՊՍԺ-ն չենք

Տեր Շտեգեն. Մենք ՊՍԺ-ն չենք

15/04/2019 - 19:26

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սպասվող պատասխան հանդիպումից իր սպասումներով:

«Մենք հանդիպելու ենք մրցակցի, որը ցանկանում է հաղթել: Այո, նրանք հաղթել են մի քանի խաղ հյուրընկալվելիս, իսկ մեր առավելությունն այնքան էլ մեծ չէ: Ոչ միայն ցանկանում ենք այդ առավելությունը պահպանել, այլ նաև մեծացնել: Դրա համար պետք է լավ խաղ անցկացնել:

Շատ դժվար հանդիպում է սպասվում: Նրանք շատ արագ խաղացողներ ունեն, պետք է նրանց հետևել, կարծում եմ, որ հեց դա էլ կլինի հաջողության բանալին վաղվա խաղում, ինչպես դուք տեսաք առաջին խաղում: Մենք ցանկանում ենք ինչպես միշտ գերիշխել, բայց եթե պետք լինի պաշտպանվել, կպաշտպանվենք:

Լավ նորությունը կայանում է նրանում, որ մենք տարբերվում ենք «ՊՍԺ»-ից: Մենք չենք ուզում կրկնությունը: Մենք պետք է հիմնվենք նախկին փորձի վրա, բայց միաժամանակ նայենք առաջ: Հուսով եմ, որ կկարողանանք հաղթել ՄՅՈւ-ին երկրպագուների շնորհիվ»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Marca-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023