Մարկո Ռոյսի` կրնկով կատարած անհավանական ասիստը «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Գալաքսին» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի է գրանցել «Սենթ-Լյուիս Սիթիի» դեմ` 3:3։
«Գալաքսիի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև գերմանացի անվանի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որը 51-րդ րոպեին կրնկով անհավանական ասիստ կատարեց Մաթեուս Նասիմենտոյին։ Վերջինը հաշիվը դարձրեց 2:2։
36-ամյա Ռոյսը ՄԼՍ-ի կանոնավոր ընթացիկ առաջնությունում 12 խաղում 3 գոլ է խփել, կատարել 6 արդյունավետ փոխանցում։
«Լոս Անջելես Գալաքսին» 8 միավոր ունի և արևմտյան կոնֆերենցիայում վերջին` 15-րդ տեղում է։ «Սենթ-Լյուիս Սիթին» 15 միավորով նույն գոտում 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լոս-Անջելես Գալաքսի, Մաթեուս Նասիմենտո, Մարկո Ռոյս, ՄԼՍ, Սենթ Լուիս ՍիթիCould watch this Marco Reus assist all day 🥵
— B/R Football (@brfootball) June 14, 2025
(via @MLS) pic.twitter.com/i1pt2WNiPa