Մարկո Ռոյսը Շալկեի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ և պատգարակի վրա փոխարինվեց🎥
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» ռուրյան դերբիի շրջանակում մրցեց «Շալկե-04»-ի դեմ` հաղթելով 1:0 հաշվով։
Հանդիպման 28-րդ րոպեին «Շալկեի» կիսապաշտպան Ֆլորիան Ռոբ Ֆլիկը կոպիտ խախտում թույլ տվեց «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյի նկատմամբ, ով ծանր վնասվածք ստացավ։
«Իշամեղուների» բուժանձնակազմը մոտ 5 րոպե 33-ամյա ֆուտբոլիստին օգնություն էին ցույց տալիս խաղադաշտում, սակայն, ի վերջո, նրան պատգարակի վրա տարան դեպի հանդերձարան։
Արդեն կան նախնական տեղեկություններ, որ Ռոյսը ոտնաթաթի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով, ամենայն հավանականությամբ, շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով։
Նշենք, որ մինչ այս պահը գերմանացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում ստացել է 63 վնասվածք, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ բաց է թողել 1205 օր կամ 137 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Մարկո Ռոյս, Շալկե-04