Մարկո Ասենսիոն հաղթանակ է պարգևել Ռեալին FIFA 20-ի մրցաշարում?
Ինչպես գիտեք, առաջնության դադարի պայմաններում Լա լիգան որոշել էր անցկացներ FIFA 20-ի բարեգործական մրցաշար, որին յուրաքանչյուր թիմից մասնակցում էին մեկական ներկայացուցիչ։
Երեկ՝ մարտի 22-ին, կայացել է եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցել «Ռեալը», որը ներկայացնում էր Մարկո Ասենսիոն, և «Լեգանեսը»։ «Լեգանեսը» ներկայացրել է Այտոր Ռուբիալին։ Մարկո Ասենսիոն հաղթել է 4։2 հաշվով՝ պարգևելով հաղթանակ իր թիմին։
Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը Լա լիգայի Twitter-յան էջում ուղիղ հեռարձակմամբ դիտել է ավելի քան 15 մլն մարդ։ Լիգայի ղեկավարությունն ամբողջ մրցաշարի ընթացքում նաև դրամահավաք է իրականացրել, որի շրջանակում հավաքվել է 141 հազար եվրո։ Այդ գումարն օգտագործվելու է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։
Հիշեցնենք, որ «Բասրելոնայի» ներկայացուցիչ Սերժի Ռոբերտոն պայքարից դուրս էր եկել, քանի որ կատալոնական ակումբը պայմանագիր ունի կորեական Konami ընկերության հետ, որն էլ արտադրում է PES հանրահայտ համակարգչային խաղը:
Նշենք, որ Ասենսիոն քառորդ եզրափակիչում 5։1 հաշվով հաղթել է «Վիլլառեալի» ներկայացուցիչ Մանուել Մորլանեսին, իսկ կիսաեզրափակիչում՝ 7։0 հաշվով «Էյբարի» ներկայացուցիչ Էդու Էսպոզիտոյին։
# FIFA-20, Էյբար, Լա-լիգա, Լեգանես, կորոնավիրուս, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Վիլլառեալ