Մարկո Ասենսիոն կվիրահատվի
«Ռեալը» թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:
Մադրիդյան ակումբը հայտնել է, որ 23-ամյա կիսապաշտպանը ձախ ծնկի խաչաձև հյուսվածքների վնասվածք է ստացել: Մոտ օրերս Ասենսիոյին կվիրահատեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման վնասվածքից ապաքինվելը կտևի առնվազն 8-9 ամիս:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր International Champions Cup-ի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ հանդիպման ժամանակ: