Մարկուս Ռեշֆորդի գոլն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին Վեսթ Հեմի դեմ խաղում🎥

Մարկուս Ռեշֆորդի գոլն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին Վեսթ Հեմի դեմ խաղում🎥

30/10/2022 - 23:01

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. 38-րդ րոպեին «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Մարկուս Ռեշֆորդի խփած միակ գոլը։

Նշենք, որ Էրիկ Տեն Հագի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում անպարտելի է արդեն 8 անընդմեջ հանդիպում` այդ ընթացքում տոնելով 6 հաղթանակ։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 23 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Մրճահարները», 14 միավորով, 13-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023