Յունայթեդը խոշոր գումար է առաջարկել Ատլետիկոյի կիսապաշտպանի դիմաց

Յունայթեդը խոշոր գումար է առաջարկել Ատլետիկոյի կիսապաշտպանի դիմաց

26/03/2021 - 23:51

«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտե ն կարիերան Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը խաղացողի դիմաց արդեն հստակ գումարային առաջարկ է ներկայացրել մադրիդյան ակումբին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյական ակումբը Լյորենտեի դիմաց պատրաստ է վճարել 80 մլն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ի սկզբանե ծրագրում էր ամրացնել իր թիմի պաշտպանությունը, սակայն նորվեգացի մասնագետն այժմ մտադիր է նաև նոր կիսապաշտպան ձեռք բերել։

«Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել իր առանցքային ֆուտբոլիստներից մեկին, սակայն, անկախ ամեն ինչից, որոշել է դիտարկել այդ առաջարկը՝ ֆինանսական հետագա խնդիրներից խուսաափելու համար։ Այդ ամենը կապված է և՛ կորանավիուրսային համաճարակի պաճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի, և՛ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալու պատճառով։

Հատկանշական է, որ ինքը՝ Լյորենտե ն, չի ցանկանում լքել Մադրիդը, քանի որ նրան ամեն ինչ գոհացնում է «Ատլետիկոյում»։ Վերջերս նույնիսկ «հնկդացիները» բարձրացրել են իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը, և այժմ նա վաստակում է այնքան, որքան թիմի առաջատարներ Կոկեն և Սաուլ Նիգեսը։

Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Մարկոս Լյորենտե ի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն եվրո։

Ինչ վերաբերում է ֆուտբոլիստի մրցելույթներին, ապա ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023