Մարիո Բալոտելին կվերադառնա մեծ ֆուտբոլ
Իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալետոլին կվերադառնա մեծ ֆուտբոլ ու պայմանագիր կստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։
35-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նրա վերջին ակումբն իտալական «Ջենոան» էր, որի կազմում միայն 6 հանդիպման է մասնակցել։
Բալոտելին նախկինում հանդես է եկել «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և այլ ակումբներում։
Վետերան հարձակվողը 14 գոլ ու 5 ասիստ է գրանցել Իտալիայի ազգային հավաքականում անցկացրած 36 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Իթիֆակ, Մարիո-Բալոտելի, տրանսֆերներ