Մարիանո Դիասը չի ցանկանում հեռանալ Ռեալից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիանո Դիասը չի մտնում իր ծարագրերի մեջ:
25-ամյա հարձակվողը դաշտ դուրս չի եկել International Champions Cup-ի շրջանակում կայացած «Բավարիայի» և «Արսենալի» դեմ հանդիպումներում:
«Մարիանոն չի մտնում իմ ծրագրերի մեջ: Նա մարզվում է մեզ հետ և ես պետք է կարգավորեմ թիմի կազմը:
Տեսնենք, թե ինչ կլինի 3-րդ հանդիպման ժամանակ:»,- ասել է Զիդանը:
Ինչպես հայտնում է Marca-ն, Դիասը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողով հետաքրքրվում է «Ռոման»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: