Պիռլո. «Մարզիչն առաջինն իր վրա պետք է վերցնի մեղքը․ մենք շատ կանխատեսելի էինք»

Պիռլո. «Մարզիչն առաջինն իր վրա պետք է վերցնի մեղքը․ մենք շատ կանխատեսելի էինք»

18/01/2021 - 13:45

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով կարողացավ հաղթել «Յուվենտուսին»: Խաղից հետո «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է պարտության պատճառների և մեղավորների մասին։

«Մենք շատ դանդաղ էինք տեղաշարժվում գնդակով։ Խոսքս ավելի շատ վերաբերում է պաշտպաններին, քանի կիսապաշտպաններին։

Ըստ երևույթին՝ մենք չկարողացանք «Ինտերի» ֆուտբոլիստների դասավորվածությունը խախտել։ Մենք շատ կանխատեսելի էինք։

Մարզիչը միշտ էլ առաջինն իր վրա պետք է վերցնի մեղքը։ Եթե թիմը չի խաղում այնպես, ինչպես ծրագրել ենք, ապա խաղացողները չեն հասկացել մարզչի մտահղացումը։

Երբ առաջին գոլն ընդունեցինք, մենք կազմակերպված չէինք։ Այդ պահից սկսած՝ իրավիճակն ավելի բարդացավ մեզ համար»,- 41-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Այս պարտությունից հետո «ծեր սինյորան» մնաց 33 միավորով՝ առաջատարներ «Միլանին» ու «Ինտերին» զիջելով արդեն 7 միավոր։ «Յուվենտուսը» մրցաշարայի աղյուսակի 5-րդ հորիզոնականում է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023