Մարադոնայի որդին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մարադոնայի որդին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

26/11/2020 - 23:10

Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Մարադոնա կրտսերը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ մասին գրում է beIN Sport-ի թղթակից Թանկրեդի Պալմերին։

«Դիեգո Մարադոնա կրտսերը կորոնավիրուսի պատճառով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ցավոք, նրան զանգահարել է դեղին մամուլից հանրահայտ լրագրողներից մեկը, որպեսզի ունենա իմանա նրա հոր հետ կատարվածի մասին։ Հենց այդ կերպ է Մարադոնա կրտսերն իմացել, որ իր հայրը մահացել է։ Հանգիստ թողեք այդ տղային»,- գրել է իտալացի լրագրողը։

Հավելենք, որ Դիեգո Մարադոնա կրտսերը 34 տարեկան է, որը հայտնի է լողափնյա ֆուտբոլում իր մրցելույթներով։ Նա հանդես էր գալիս Իտալիայի հավաքականի կազմում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան։ Նա մահացել է իր տանը, որտեղ ապաքինվում էր վերջերս տարած գլխուղեղի վիրահատությունից հետո։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023