Մատյուիդին հրաժարվել է տեղափոխվել Մոնակո
Կիսապաշտպան Բլես Մատյուիդին մտադիր է մնալ «Յուվենտուսում», չնայած նրան, որ նա չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի ծրագրերի մեջ:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները մտադիր են վաճառել 32-ամյա ֆրանսիացուն, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»:
Մատյուիդիի «Յուվենտուսի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ծեր սինյորան» պատրաստ է կիսապաշտպանին վաճառել 25 մլն եվրոյով: