Մատերացի․ «Ինձ մեղադրում էին, փոխանակ համբուրեին այն հողը, որտեղով քայլում էի»
«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Զինեդին Զիդանի և իր միջև տեղի ունեցած հանարահայտ միջադեպի մասին։
«Ֆրանսիայում Զիդանին պաշտպանում էին, իսկ իմ հայրենակիցներն ինձ բզկտում և մեղադրում էին։ Չեմ կարող նրանց համարել անկեղծ իտալացիներ։ Ես հայրենասեր եմ, ով միշտ պաշտպանում է իր երկրի գույները։
Աշխարհի առաջնության գավաթը նվաճելուց հետո նրանց քննադատությունն ինձ ամենից շատն էր ցավեցնում։ Այն մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչպես եմ ես Ֆրանսիայի դեմ խաղում հավասարեցնում հաշիվը, պետք է համբուրեն այն հողը, որտեղով քայլում էի»,- նշել է Մատերացին Fotball Italia-ի Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի 110-րդ րոպեին Զինեդին Զիդանի և Մարկո Մատերացիի միջև միջադեպ է տեղի ունեցել, ինչից հետո ֆրնասիացի կիսապաշտպանը, ով իր կարիերայի վերջին հանդիպումն էր անցկացնում, գլխով հարվածեց Մատերացիին և հեռացվեց խաղադաշտից, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին իտալացի ֆուտբոլիստները՝ դառնալով աշխարհի քառակի գավաթակիր։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ դրվագում իտալացի պաշտպանը հայհոյել է Զիդանի քրոջը։
# Աշխարհի առաջնություն, Զինեդին-Զիդան, իտալիայի հավաքական, Մարկո Մատերացի, Ֆրանսիայի հավաքական