Ալեգրի. Կրիշտիանուն իրեն արդեն լավ է զգում
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Միլանի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին:
«Կրիշտիանուն արդեն իրեն լավ է զգում. լավ նշան է «Այաքսի» դեմ խաղից 5 օր առաջ:
Դիբալան, Մանջուկիչը և Սպիանցոլան կարող են խաղալ, Խեդիրային դեռ պետք է բուժզննում անցնի:
Կասերեսը բաց կթողնի 3 շաբաթ, Պերինի վիճակը կարելի է գնահատել լավ, բայց վաղը նա չի խաղա: Հնարավոր է՝ Կիելինիին հանգիստ տրվի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական Twitter-ը:
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս