Ալեգրին 3 տարի առաջ մերժել է իսպանական գրանդը գլխավորելու առաջարկը
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ 2018 թվականին կարող էր գլխավորել «Ռեալը»․
«Երեք տարի առաջ ինձ զանգահարեցին «Ռեալից», սակայն ես խոստացա «Յուվենտուսին», որ կմնամ ակումբում, ինչը եղել է իմ կարիերայի միակ առաջարկը, որը ես մերժել եմ։
«Յուվենտուսը» կրկին գլխավորելու մասին խոսել այս պահին ճիշտ չէ։ Բացի այդ, այնտեղ հիմա Պիռլոն է, իսկ իմ կարծիքով նա լավ է կատարում իր աշխատանքը։
Չեմ հասկանում՝ ինչը չի բավարարում «Յուվեին»։ Նրանք դուրս եկան Իտալիայի գավաթի եզրափակիչ, հաղթեցին Սուպերգավաթը, իսկ ներքին առաջնությունում լավագույն քառյակի համար են պայքարում։ Չեմպիոնների լիգա՞ն։ Այն վիճակախաղի պես է»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Մասիմիլանո Ալեգրին թուրինյան ակումբի ղեկին եղել է 2014-19 թթ․։ Այդ ընթացքում «Յուվեն» անցկացրել է 271 հանդիպում, տոնել է 191 հաղթանակ, 41 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, իսկ ևս 39 խաղում պարտվել է՝ գնդակների 524։208 հարաբերակցությամբ։
«Բյանկոներիները» Ալեգրիի գլխավորությամբ 5 անգամ դարձել են Ա սերիայի չեմպիոն, 4 անգամ՝ Իտալիայի գավաթակիր, 2 անգամ էլ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր։ Բացի դրանից, թուրինյան ակումբը 2015 ու 2017թթ․ երկու անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, սակայն պարտվեց նախ «Բարսելոնային» (1:3), ապա՝ «Ռեալին» (1:4):
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անդրեա Պիռլո, Իտալիայի Սուպեր գավաթ, Լա լիգա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ