Մաունթը փայլում է. Չելսին հաղթեց Աստոն Վիլլային🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Հանդիպման ընթացքում «ազնվականներն» ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերը` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում խփեց առաջին գոլերը։
«Թոշակառուների» կազմից փայլեց նաև դարպասապահ Կեպա Արիսաբալագան` կատարելով 7 սեյվ։
Հավելենք, որ Գրեհեմ Փոթերի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց արդեն 5-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 19 միավոր` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում։
«Աստոն Վիլլան», 9 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Գրեհեմ Փոթեր, Կեպա Արիսաբալագա, Մեյսոն Մաունթ, Չելսի