Մաունթը դեռևս մանուկ հասակից հիանալի է իրացրել տուգանային հարվածները🎥
Մաունթը դեռևս մանուկ հասակից հիանալի է իրացրել տուգանային հարվածները🎥
27/07/2020 - 12:05

Երեկ՝ հուլիսի 26-ին, անգլիական Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հանդիպման 45-1+րդ րոպեին «ազնվականները» նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Մեյսոն Մաունթը, ով աջ ոտքի գեղեցիկ հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլին հեղինակ։

https://twitter.com/GOALLLL26/status/1287414531258548224

Խաղից հետո լոնդոնյան ակումբի սոցցանցերի պաշտոնական օգտահաշիվներում տեսանյութ հրապարակվեց, որտեղ դեռևս պատանի Մեյսոն Մաունթը նմանատիպ գոլի հեղինակ է դառնում մարզումներից մեկի ժամանակ։

https://twitter.com/RGonzalezCBS/status/1287443701900419073
https://twitter.com/ChelseaFC/status/1287433631217180673
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025