Ման. Սիթի 4:3 Ռեալ Մադրիդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի հարցում տեղադրվեց` պարզելու տվյալ խաղի լավագույն ֆուտբոլիստին։
Ըստ Interfootball-ի հետևորդների` «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, ստանալով ձայների 42%-ը, ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի գոլահարը «Սիթիի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ` գոլերից մեկն էլ խփելով 11-մետրանոցը «պանենկա» ոճի հարվածով իրացումից հետո։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն (32%), ով իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում։
Երրորդ-չորրորդ հորիզոնականները կիսել են Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ», 6%) և Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի», 6%), ովքեր այդ խաղում նույնպես աչքի ընկան մեկական անգամ։
Առաջարկված մյուս ֆուտբոլիստները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
5. Ռիյադ Մարեզ («Մանչեսթեր Սիթի») – 5%
6. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 4%
7-8. Ֆերնանդինիո («Մանչեսթեր Սիթի») – 2%
7-8. Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի») – 2%
9. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») – 1%
10. Ֆերլան Մենդի («Ռեալ Մադրիդ») – 0%
Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների
# Interfootball, Telegram, Բերնարդու Սիլվա, Գաբրիել Ժեզուս, Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Տոնի-Կրոս, Ֆերլան-Մենդի, Ֆերնանդինիո, Ֆիլ Ֆոդեն