Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Աստոն Վիլլային՝ կրճատելով Արսենալից միավորների տարբերությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Դեռ առաջին կեսում «քաղաքաբնակները» վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջում երեք անգամ գրավելով Բիրմինգհեմից ժամանած հյուրերի դարպասը։
Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոդրին, Իլկայ Գյունդողանն ու Ռիյադ Մարեզը։
Երկրորդ խաղակեսում «Վիլլան» միայն կրճատեց հաշվի տարբերությունը. 61-րդ րոպեին աչքի ընլավ Օլի Վոթկինսը։
Խաղավերջում հյուրերը կարող էին նաև կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Ֆիլիպե Կոուտինիոն ու Դուգլաս Լուիսը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Ամեն դեպքում, «Սիթին» հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 48 և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Մանկունյական ակումբը մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին» զիջում է արդեն 3 միավորով։
«Աստոն Վիլլան», 28 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Ռոդրի, Օլի Վոթկինս