Ման Սիթին ՈՒԵՖԱ-ի որոշման բողոքարկմանը պատրաստվում էր նախքան որակազրկումը
Ինչպես գիտեք, հուլիսի 13-ին Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է «Մանչեսթեր Սիթիի» բողոքը՝ չեղարկելով անգլիական ակումբի որակազրկումը։ ՈՒԵՖԱ-ն սույն թվականի փետրվարին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով «քաղաքաբնակներին» երկու տարով զրկել էր եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը այդ որոշմանը սպասելիս է եղել և նախքան ՈՒԵՖԱ-ի որոշումը սկսել է պատրաստվել դրա բողոքարկմանը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» բարձրաստիճան այրերը նախքան ՈՒԵՖԱ-ի այդ որոշումը կայացնելը սկսել էին իրավաբաններից բաղկացած խումբ հավաքել՝ պատրաստվելով բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կայացրած վճիռը։ Մասնագետները մարտավարություն էին մշաում, որին անմիջապես հետևում էին հենց ակումբի ղեկավարները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ 1,5 տարիների ընթացքում «քաղաքաբնակները» ամեն պահ սպասել են այդ որակազրկմանը, ինչպես նաև նշվում է, որ CAS-ի դրական որոշումը մեծամասամբ կապվում է նրա հետ, որ «Սիթին» այդ բողոքարկմանը պատրաստվում էր դեռևս շատ վաղուց։
# CAS, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա