Ման.Սիթին շարունակում է չնկատել մրցակիցներին` ջախջախելով նաև Սաութհեմպտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց` «սրբերին» ջախջախելով 4:0 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժոաո Կանսելուն, Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզն ու Էրլինգ Հալանդը։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում խփել է արդեն 15 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 23 միավոր, շրջանցեց «Արսենալին»` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
«Զինագործներն», որոնք ունեն 21 միավոր, ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումը և սեփական հարկի տակ մրցելու են «Լիվերպուլի» դեմ։
«Սաութհեմպտոնը», 7 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Սաութհեմփթոն, Ֆիլ Ֆոդեն